▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմանը լավ է հարվածում ու պայքարում. Մախաչև

UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել  է դասակարգաման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին։

«Մեր պայքարը հիանալի կլինի երկրպագուների համար, քանի որ մրցակիցս լավ է զարգացած բոլոր առումներով: Արմանը լավ է հարվածում, ըմբշամարտում և պայքարում: Խոստովանում եմ, որ սիրում եմ ռևանշ-մենամարտեր անցկացնել, քանի որ երբ երկրորդ անգամ մենամարտում եմ մեկի հետ, ես գիտեմ արդեն այն ամենը, ինչ կարող է անել մրցակիցս, և դա ինձ անակնկալի չի բերում»,- Մախաչևի խոսքերն է մեջբերոլ UFC-ի մամուլի ծառայությունը։

Ծառուկյան-Մախաչև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին։

Մարզիկների միջև առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։

33-ամյա Մախաչևն իր կարիերայում տարել է 26 հաղթանակ և 1 պարտություն։ 28-ամյա Ծառուկյանը 22 անգամ հաղթել է , 3 անգամ էլ պարտություն կրել։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին