«Արմանեղոյանները պետք է Աստծուն փառք տան, որ իրենց դատելու ժամանակ դատավոր լինի Ռշտունին»
«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրախ եմ Հրայր սարկավագի խափանման միջոցի փոփոխության և քրեական արդարադատության դեռևս շատ քիչ դեպքերում մնացյալ ինքնուրույնության համար:
Իսկ արմանեղոյանները պետք է Աստծուն փառք տան, որ իրենց դատելու ժամանակ դատավոր լինի հենց Ռշտունին, այլ ոչ թե օրինակ Միքայել Սրբազանին, Սամվել Կարապետյանին, Բագրատ Սրբազանին կալանք տվածները...
Ու ասեմ` Արման Եղոյանի հենց այսօրվա արարքներում պետք է ստուգվի հանցակազմի առկայության հանգամանքը՝ արդարադատությանը խոչընդոտելու կամ այլ հոդվածներով»: