Ժողովուրդ ջան, էսօր իմացա, որ «արմատական» Կարապետ Ռուբինյանն արտագաղթել է Բեյրութ:
Հետաքրքիր է էլի, Ռուբինյանը ՀՀՇ-ից դուրս էկավ, որովհետև Կոնգրես դաշինքը, որին մաս էր կազմում նաև ՀՀՇ-ն, լավ չէր պայքարում, վճռական չէր: Քաղաքագիտական վերլուծությունից հետո էլ ավելի թափով էր Կոնգրեսին մեղադրում անվճռականության ու ռեժիմին մաս կազմող ուժի հետ համագործակցության մեջ: Հետո հեղափոխություն էր անում Րաֆֆիի հետ (էս իրա ռեզյումեի ամենապանծալի հատվածն ա), հետո ՀՀՇ-ն էր «վերածնում»: Ու սենց արմատական էլ արտագաղթեց:
Երևի գնացել է Լիբանանում անի հեղափոխությունը՝ Հեզբոլլահի հետ :))
Ինչքան ժամանակ է անցնում, գնալով պարզվում է, որ բոլոր նրանք, ովքեր Կոնգրեսին մեղադրում էին անվճռականության մեջ ու թիրախավորել էին հենց Կոնգրեսին ու զբաղված էին նրան դաս տալով, հերիք չի վճռականություն չեն ցուցաբերում, հլա մի հատ էլ ամեն մեկն իրա համար տաք անկյուն ա գտնում իշխանության ծոցում կամ էլ արտերկրում: Բոլորին էդ ճակատագիրն ա սպասվում:
Ֆեյսբուք