▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզադահլիճում կախված 22-ամյա երիտասարդի են հայտնաբերել. նա գրություն է թողել

Արմավիր քաղաքի հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճում 22-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին ժամը` 15:30-ին, «Արմավիր» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է ընդունվել երիտասարդ տղայի դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված երիտասարդը հանդիսանում է 1994-ին ծնված Հ. Ղ.-ն:

Նա նույն օրը  ժամը 15:00-ի սահմաններում հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճի պտտաձողից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Տղայի գրպանում գրություն է հայտնաբերվել, որտեղ նշված է եղել` որևէ մեկին չմեղադրել իր այդ քայլի համար:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին