▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

 

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Միրիջանյանի ֆեյսբուքյան էջից.  

 

 

 

 

 

 

 

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ,

Լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ:

Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

 

 

 

 

 

 

 

Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար (այդ մասին են վկայում ձեր ՝ բազմաթիվ երախտիքի խոսքերն ու բարեմաղթանքները): Կարող եմ վստահաբար ասել, որ արդարացրել եմ ի պաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը:

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, համայնքապետեր,հարգելի գործընկերներ, համոզված եղեք, որ ի դեմս ինձ դուք ունեք լավ ընկեր ու բարեկամ, որը միշտ ձեր կողքին է լինելու` անկախ հանգամանքներից»,- գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին