▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գրիգորյանը հայտնել է՝ որ դեպքում է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման մասին մտածելը դեռևս վաղ է:

Հարցին, թե տեսանելի ապագայում Հայաստանը կարո՞ղ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դա անել, Գրիգորյանը պատասխանել է. «Այդ մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է նշել մի պարզ փաստ. Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծում չի ստացել:

Այս հակամարտությունը չի կարող լուծվել բռնի ուժով կամ ուժի սպառնալիքով: 2020-ի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը...: Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստանալու օբյեկտիվ փաստը, այլև բոլոր միջոցներով փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը:

Օրինակ, երբ նա բացում է, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը», զառանցական հայտարարություններ անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի զինվորների գերեզմանները, այլև՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները. ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին:

Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ձեռնարկի բանական քայլեր և պատրաստ լինի կառուցողական երկխոսության, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին