▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն առողջապահական ոլորտի մասնագետների հետ՝ մեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման ու կանխարգելման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման հնարավորություններին ու հաղթահարման ուղիներին: Հարություն Քուշկյանը տեղեկացրել է իր ղեկավարած բժշկական հաստատության կողմից Covid- 19-ի դեմ պայքարում իրականացված և իրականացվող աշխատանքների, ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաև ներկայացրել իր մոտեցումներն ու առաջարկները համավարակի կանխարգելման վերաբերյալ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին