▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան: Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ.

«Սա պարզապես հիանալի երկիր է, որտեղ այնքան շատ բան կա բացահայտելու»,- նշել է նա: 

 

 

 

 

 

 

 

 

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իտալացի արվեստագետի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ նախագահական նստավայրում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Այս համատեքստում քննարկվել է Լորենցո Քուինի քանդակները նախագահական նստավայրում ցուցադրելու հնարավորության հարցը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին