«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ի վերջո, ինչո՞ւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը. ՀՀԿ այս թեկնածուի մասին հարցը վերջին շրջանում դարձել է հանրության լայն շրջանակների քննարկման առարկա:
«ՉԻ» տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանի վրա Սերժ Սարգսյանի «ստավկան» խոր արմատներ ունի: Նրանց բարեկամությունն սկսվել է վաղուց, երբ շատ տարիներ առաջ համատեղ բիզնեսներ են հիմնել, որոնք հետագայում հաջողել են:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ Սերժ Սարգսյանն իր բիզնես գործընկերոջ թեկնածությունն առաջադրի իբրեւ նախագահի թեկնածու:
Նշենք, որ բազմաթիվ այլ բիզնեսների ցանկում՝ Արմեն Սարգսյանի՝ Թուրքմենիայում ունեցած գազի բիզնեսի մեջ մասնաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում