Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի պատշգամբներից մեկից պաստառ էր կախվել, որի վրա գրված էր «Ազատություն նախագահին»՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մենեջեր Սարին Բուզանթիանը՝ հարցին, թե ինչպես է դա տեղի ունեցել, պատասխանել է. «Նման պաստառ է կախվել հյուրանոցի տարածքում, և այդ հարցով մեր փաստաբաններն արդեն զբաղվում են, նորություն լինելուն պես կհայտնենք»: Այս մասին գրում է Araratnews.am-ը:
Պաստառը կախված է եղել հյուրանոցի բնակելի համարներից մեկի պատշգամբից, սակայն հյուրանոցի կանոնակարգով նման բան չի թույլատրվում:
Իսկ հարցին՝ պաստառն ամրացնողը ՀՀ քաղաքացի՞, թե՞ արտասահմանացի զբոսաշրջիկ է եղել, Սարին Բուզանթիանը չի կարողացել պատասխանել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանն քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր էր ներկայացրել Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ մերժել էր պատգամավորների միջնորդությունը:


