▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմենիա TV-ի հաղորդավարուհին գլխի ուռուցքից է մահացել. գործընկերները` նրա բարի կերպարի մասին

«Արմենիա TV» հեռուստաընկերության հաղորդավար Հասմիկ Գալոյանը գլխում բարորակ ուռուցք է ունեցել: Նախորդ երեքշաբթի նա վիրահատվել է, որից հետո կորցրել է գիտակցությունն ու կոմայի մեջ հայտնվել: Իսկ կիրակի նրա մոտ սրտի կանգառ է գրանցվել», - այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին պատմեց «Արմենիա TV»-ի «Բարի լույս, հայեր» հաղորդաշարի խմբագիր-կոորդինատոր Լիլիթ Գրիգորյանը:
Հասմիկի մահվան լուրը խորապես վշտացրել է թե նրա գործընկերներին և թե շատ հեռուստադիտողների: Գործընկերները իրենց վշտի մասին գրել են ֆեյսբուքյան իրենց էջերում: «Հասմիկ Գալոյան, միշտ կլինես մեր սրտերում: Շատ եմ ցավում: Իսկապես մեծ կորուստ էր՝ առանձնապես ինձ համար: Վստահ եմ ոչ միայն իմ: Ընդմիշտ կմնաս հիշողությանս մեջ՝ իբրև լուսավոր, կենսուրախ, կյանքով լի և պարզապես Բացառիկ Լավ անձնավորություն»,- գրել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը:
Իսկ Ռաֆայել Ղազանչյանը գրել է .«Շատ ցավոտ է այսպիսի կյանքով լի ընկերոջ… գործընկերոջ կորուստը… Ուրախ, բարի, ահավոր պոզիտիվ Մարդ !!! Հասմիկ Գալոյան-Կալոյան ջան: Շատ ծանր կորուստ…»:
Ֆելիքա Խաչատրյանն էլ պարզապես «Մնաս բարով» է մաղթել:
Իր վշտով կիսվել է նաև հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը. «Ես քեզ շատ կկարոտեմ.. ու չեմ ուզում հավատալ, որ վաղն արավոտյան գրիմյորնիում էլ քեզ չեմ տեսնելու, որ դու էլ ինձ ջերմ չես բարևելու ու ձայի գեղեցիկ երևէջով բարի ու քնքուշ ժպիտով Բարի լույս չես մաղթելու… Թող, Աստված լուսավորի հոգիդ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին