▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմո. «Երազում եմ 12 երեխա ունենալ»

esem.am-ը գրում է,որ երեկ երգիչ Արմոն  նշել է ծննդյան տոնը. նա դարձավ 31 տարեկան: Ամուսնացած տղամարդու կարգավիճակում առաջին անգամ տարեդարձը նշող երգիչը  խոսեց  կնոջ անակնկալի, խնջույքի և երազանքի մասին:

«Այս տարի ծննդյանս օրը շատ էր տարբերվում նախորդներից. կողքիս էր սիրելիս` Անին, ով օրս տոնի վերածեց: Ուղիղ կեսգիշերին առաջինը հենց ինքը շնորհավորեց:  Ինձ համար հաճելի անակնկալ էր պատրաստել. ննջասենյակի պատերն ու առաստաղը զարդարել էր մեր լուսանկարներով. ամեն ինչ շատ սիրուն էր»,- ասաց Արմոն, ում հավաստմամբ` կնոջ անակնկալն այսքանով չի սահմանափակվել. վերջինս ամուսնու համար Ֆրանսիայից նվեր է պատվիրել, այն այժմ ճանապահին է, թե ինչ, դեռ չի բարձրաձայնել` անակնկալը չփչացնելու համար:

Առավել մանրամասն`այստեղ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին