▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գազի սակագինը չի թանկանա մինչև ապրիլի 1-ը. փոխվարչապետ

16 տարեկան տղաներ, աղջիկներ էինք, ինչ բամբասանք ասես կար, պատմի․ Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք

Մի տրորեք մարդուն, քոռ դանակով մի մորթեք...

Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո ա . Նիկոլ Փաշինյանը՝ Մել Դալուզյանի մասին

Ո՞նց հասկանամ՝ էս հարցը, որ տվեցիք՝ սատանիստակա՞ն ա, թե՝ չէ. Նիկոլ Փաշինյան

Սուտի գողականների, անեկդոտային կերպարների և ՔԿ-երում պատիժ կրող մեր հայրենակիցների մասին

Պարզ ա, դու ստախոս ես...Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց

Երեխային վրաերթի ենթարկելու գործով հարցաքննվել են Դավիթ Սանասարյանը եւ երեխայի մայրը

Սուրբ Ղազար հայկական կղզին ջրածածկ է. իրավիճակն աղետալի է

Կպառկցնենք ասֆալտին ու կտանք պատերով՝ թող ականջներին օղ անեն.Նիկոլ Փաշինյան

Կարող ա մրսենք, թոքաբորբ ստանանք՝Սևան գնալուց պետք ա օրացույցին նայել. Նիկոլ Փաշինյան

Շատ ուրախալի է, որ ՌԴ ԱԳ նախարարը դա արձանագրեց. Նիկոլ Փաշինյան

Պինդ բռնվեք, թիվ եմ հնչեցնում ներդրումների մասին. Միքայել Մելքումյան

Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում, ի՞նչ է նշանակում՝ հասկանալի՞ է, թե՞ չէ. Գորգիսյան

Պապ թագավորը «գալուբոյ» է եղել. Վարդան Ղուկասյան

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

Ինչու՞ և որքա՞ն ավելացավ մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների աշխատավարձը

Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ. Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

Հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ. Նիկոլ Փաշինյան

Պատգամավորը պղծել է Արմավիրում տեղադրված Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը

ՊԵԿ աշխատակիցներն ազատվել են սեփական դիմումի համաձայն. ՊԵԿ-ի պարզաբանումը

Ինչպե՞ս է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կնոջ հետ պարում «Նախշուն բաջի» երգի ներքո

Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան

ԵՊՀ բանասիրության ու պատմության ֆակուլտետների դասախոսները գործադուլ են հայտարարել

Կարևոր շեշտադրում՝ Երևանում ավտոկայանատեղերի կազմակերպման մասին

Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնում լրագրողներին

Ինչո՞ւ հետագծի հաղթական փուլում ձեզ կոտորելով ջուր էիք բաժանում. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ ԲՀԿ-ին

ՊՆ փոխգնդապետ է կալանավորվել

Կգան մակընթացություններ, տեղատվություններ, մենք մնալու ենք հաստատ․ Միքայել Մելքումյան

Հալալ է, Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան

Ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող

Երկուսիս կյանքում էլ եղան կորուստներ, շատ բան տեսա իմ կյանքում, չեմ ուզենա՝ ինձ խղճան. Գոհար Իգիթյան

Հայ լինելով հանդերձ՝ հայու նման չէինք ապրում. Ժիրայր Փափազյան

Ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան

Ես ունեմ թարմ դեպք, սակայն անուն հրապարակել չեմ կարող. Զոհրապ Եգանյան

«Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հա՞րցն է

Գաղտնալսվել են ու հեռացվել. մեկը Փաշինյանի վարորդի եղբայրն է. հայհոյախառն արտահայտություններ են եղել

«Տենց եք անում, որ սենց չափերներն անցնում են». ԱԺ-ում բախումը քվեարկության պատճառով էր

Ասում են՝ դեսերտը բերենք, նոր գնացեք․ Փաշինյանը ֆրանսահայերի հետ ճաշին խոսեց նաև վիզաների մասին

Վարչապետի ճաճանչափայլ համարանիշը դեն եմ շպրտել․․․ Ինչպե՞ս Փաշինյանը պատասխանեց ֆրանսահայերի հարցերին

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Կարևոր է՝ ապրել Հայաստանով․ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը

«Հերթական պետական ծրագիրն ուռուցքաբանության ոլորտում». Արսեն Թորոսյան

Կարո Փայլանը արձագանքել է Թուրքիայում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զբոսայգու թեմային

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Վթարի է ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն». «յաշիկը» կողաշրջվել է

Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. վարչապետը՝ Խաղաղության համաժողովում

Փաշինյանը ադրբեջանցի լրագրողին բացատրել է՝ ինչու է ասել «Արցախը Հայաստան է և վերջ»

Առողջական խնդիրներ ունեի և աչքիս ոչինչ չէր երևում. Գոհար Հարությունյան

BlogNews.am-ը գրում է.

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանն այժմ չի զբաղվում մոդելային կարիերայով, սակայն ոլորտին հետևում է։ BlogNews.am-ը նրա հետ խոսել է «Fashion» ինդուստրիայի այժմյան վիճակի, ինչպես նաև՝ հագուստի և ոճի առումով սեփական նախընտրությունների մասին։ Որքան էլ զարմանալի է, Գոհարը ոչ միայն բրենդամոլ չէ, այլև, առհասարակ, նշանակություն չի տալիս հագուստերին։

-Գոհար, դուք այլևս չեք ներկայանում որպես մոդել, սակայն երբեմն ներկա եք լինում նորաձևության ցուցադրությունների։ Հետևո՞ւմ եք  այժմյան «Fashion» ինդուստրիային, որքանո՞վ է այն հետաքրքիր Ձեզ համար, զարգացման միտում նկատո՞ւմ եք։

-Այո, հնարավորության դեպքում ընդունում եմ հրավերները։ Մեզ մոտ «Fashion» ինդուստրիայի զարգացման համար մի շարք խոչընդոտներ կան, օրինակ՝ շատ չեն կտորների տեսականիները, ոգեշնչման աղբյուրները, որոնք անհրաժեշտ են դիզայներներին։ Այս առումով մենք փակ տարածքում ենք գտնվում և, եթե անգամ, դիզայների երևակայությունը շատ մեծ լինի, հնարավորությունները քիչ են։

Ես շատ եմ գնահատում դիզայներների այս տարվա հավաքածուներում առկա հայկական շունչը։ Դա շատ կարևոր է համաշխարհային շուկայում ներկայանալու համար։  Գևորգ Շադոյանը  զուտ հայկական տարազներ ներկայացրեց, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Վահան Խաչատրյանը, Լիլիթ Մարգարյանը, Արամ Նիկոլյանը ժամանակակից ոճով էին ներկայացրել ազգային հագուստը, և դա ինձ շատ գայթակղեց։

Շուկայում հիմա մեծ քանակությամբ հագուստ են լցրել, խանութներով շրջելիս ուղղակի զարմանում եմ, թե որքան անճաշակ, անորակ հագուստներ կան, ովքե՞ր են  գնում դրանք։ Ի վերջո, ավելի լավ է, զգեստապահարանում քիչ հագուստ ունենալ, բայց ճաշակով։

-Ժամանակակից մոդելների մասին ի՞նչ կասեք։ Ըստ Ձեզ՝ նրանք առաջընթա՞ց են գրանցել, թե՞ հետընթաց։ Որոշ դեպքեում փորձ արվեց ցուցադրություններին մոդելներ հրավիրել արտերկրից, սակայն այժմ դիզայներներն ավելի հաճախ ներգրավում են հայ մոդելների։ Ի՞նչ տպավորություն եք ստանում նրանցից։

-Որքան էլ զգեստը գեղեցիկ լինի, շատ կարևոր է, թե մոդելն ինչպես կներկայացնի այն։ Մեր ազգաբնակչությունը փոքր է և շատ դժվար է ընտրել, ունենալ լավ մոդելների մեծ բազա։

Մենք ունենք լավ մոդելմներ, թեև իրենք շատ քիչ են։ Ես մի քիչ համաձայն չեմ աղջիկնրի քայլվածքի հետ։ Մեր մոդելները շատ ուշադրություն են հրավիրում իրենց վրա։ Իրենց քայլվածքով, շարժումներով, դեմքի արտահայտությամբ փորձում են ավելի շատ ուշադրություն գրավել իրենց անձի վրա։ Որպես պրոֆեսիոնալ մոդել՝ ես համրում եմ, որ դա սխալ է։ Մոդելը պետք է այնպես քայլի, որ բոլորի ուշադրությունը լինի հագուստի վրա։ Չի կարելի, որ մոդելը կոնտակտի մեջ մտնի հանդիսատեսի հետ։ Չեմ կարծում, որ դիզայները նրանց նման ցուցում տված լինի։ Միգուցե կան հավաքածուներ, որոնք հատուկ շարժումներով են ներկայացնում, սակայն եղել են դեպքեր, երբ մոդել ինքն է որոշել՝ բեմում ինչ անել։ Ավելորդ շարժումները շատ են, որպես դիտորդ՝ դա ինձ անհանգստացնում է։

-Երբեմն հանդիսատեսը բողոքում է մոդելների սառնությունից, ի վերջո՝ ո՞րն է այդ ոսկե միջինը։

-Իրականում մոդել հենց սառը պետք է լինի, որպեսզի ուշադրությունն իր անձի վրա չգրավի։ Մեր հանդիսատեսը գնում է աղջիկներին նայելու համար, 99 տոկոսին չի էլ հետաքրքիրում հագուստը, դժբախտությունն այդտեղից է սկսվում։ Մարդկանց թվում է՝ գեղեցկության մրցույթի են եկել, սակայն մոդելն ուղղակի քայլող մանեքեն է։

-Գոհար, բեմում տարբեր տեսակի հագուստներով եք ներկայացել, իսկ առօրյայում ինչպե՞ս եք սիրում հագնվել։ Բրենդները կարևորո՞ւմ եք Ձեր զգեստապահարանում։

- Ես սիրում եմ համեստ հագնվել։ Ինձ համար պիտիակները բացարձակ կարևոր չեն։ Ես ավելի բարդ խնդիրներ ունեմ, քանի որ նիհար եմ և բարձրահասակ ու համապատասխան զգեստ գտնելն ինձ համար դժվար է։ Եթե գտնում եմ ինձ հարմար հագուստ, չեմ էլ նայում պիտակին։ Կոշիկի մասին ընդհանրապես չեմ խոսում. նույնիսկ ամաչում եմ Հայաստանում հարցնել 41 համարի կոշիկ ունե՞ք, էնպես են նայում ինձ, կարծես այլմոլորակային լինեմ։

Էլ չեմ խոսում այն մասին, որ այնպես չէ, որ բրենդային հագուստները շատ որակյալ են։ Եղել են դեպքեր, երբ գնել եմ բրենդային հագուստ, սակայն մեկ անգամ լվանալուց հետո կորցրել եմ այն։ Ես այդքան մեծ կարևորություն չեմ տալիս հագուստին, որպեսզի շատ գումար ծախսեմ դրա համար՝ անկախ նրանից, թե ինչ հնարավորություն ունեմ։ Առհասարակ, չեմ սիրում շատ գնումներ անել։ Միայն ճանապարհորդությունների ժամանակ եմ սիրում գնալ խանութներ, լիցքաթափվել, սակայն ավելի շատ երեխաներիս համար եմ գնումներ անում։ Միգուցե պատճառն այն է, որ ես նորաձևության բնագավառում եմ եղել, և աչքս կուշտ է։

-Մի՞շտ եք այդպիսին եղել, թե՞ հիմա եք էդպիսին դարձել։

-Երբ ես աշխատում էի որպես մոդել, ինձ համար շատ կարևոր էր լավ և ճիշտ հագնվելը, քանի որ այն ժամանակ իմ արտաքինը շատ կարևոր էր։ Հավանաբար այդ ժամանակ հավեսս հանեցի։)

Ես սիրում եմ իմ հագուստները և ավելորդ եմ համարում այդքան գումար ծախսել հագուստների վրա։ Կյանքում այնքան հետաքրքիր բաներ կան։ Իհարկե, սիրում եմ լավ հագնվել, բայց դա չէ առաջնային։ Իմ կյանքում այնքան խնդիրներ կան, ընտանեկան ընթացիկ հարցեր... ի վերջո, առողջական խնդիրներ ունեի և աչքիս ոչինչ չէր երևում։

-Հիմա ինչպե՞ս եք։ Ամեն բան կարգավորվե՞լ է։

-Լավ եմ, դա լուրջ խնդիր չէր, ուղղակի ինձ անհանգստացնող խնդիր էր, որը լուծվեց։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին