|
«Իբրև ԱԺ նախագահի թեկնածու, կարո՞ղ եք հայտարարել և երաշխավորել, որ ձեր իշխնության տարիներին որևէ պարագայում, որևէ պատրվակով և որևէ դեպքում Տիգրանաշենը չեք հանձնելու»,- ԱԺ նիստում 9-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Ռուբինյանը պատասխանեց. ««Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է, ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության հայտարարած ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»: |
Դիտեք նաև՝
|
«Դուք հայտարարել եք, որ ԱԺ-ում ընդդիմադիրներին վերաբերվելու եք իբրև հանցագործներին։ Մարդկանց իբրև հանցագործների վերաբերում են քրեակատարողական հիմնարկներում՝ կյուշնիկները։ Սա ՀՀ Աժ-ն է, և պետք է գիտակցեք թե դուք որտեղ եք աշխատելու և աշխատում։ Դուք նաև հայտարարել եք, որ այս ընթացքում վենդետա չի լինելու, հիմա ասում եք՝ վենդետա լինելու է։ Վենդետան վտանգավոր բառ է, վենդետան երբեք միակողմանի չի լինում, այն շարունակվում է անընդհատ»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմեց ԱԺ նախագահի թեկանածու Ռուբեն Ռուբինյանին։ «Մենք 2018-ին եկանք իշխանության և ասացինք՝ վեդետա չի լինելու։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանությունները և նրանց հետ փոխկապակցված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը։ Եվ այո, ես հայտարարել եմ հիմա էլ հայտարարում, որ վենդետա լինելու է՝ բառիս իրավական իմաստով, և բոլոր մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություն՝ պետք է պատժվեն։ Քաղաքակն իմաստով նույնպես վենդետա է լինելով, որովհետև քաղաքական ուժերը պետք է պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար»,- նշեց Ռուբինյանը։ Դիտեք նաև՝ |


