▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տեսանյութով ցույց եմ տալիս բոլոր փաստերը, որ Կանաչապատում ՀՈԱԿ-ը երբեք չի փորձել հատել քաղաքացու մահվան պատճառ դարձած բարդին․․․

Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

Նախորդ տեսանյութով հերքել էի Գագիկ Շամշյանի խոսքերը Եղվարդի խճուղում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, երբ չորացած բարդին տապալվել էր մոպեդի և մեկ մեքենայի վրա ու մոպեդավարը տեղում մահացել է, իսկ Շամշյանը, փաստացի, մեղադրել է «ինչ որ քաղաքացիների»։ Այս տեսանյութով՝ ցույց եմ տալիս բոլոր փաստերն այն մասին, որ Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ը երբեք չի փորձել հատել այդ բարդին։

Խնդրում եմ նայեք տեսանյութը մինչև վերջ և ձեր աչքերով կարդացեք Երևանի քաղաքապետարանի բոլոր պաշտոնական գրությունները։

Դիտեք նաև՝

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն ավելի վաղ ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել՝ կից տեսանյութով․

Գյուրջյան փողոցում Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ի կողմից հատված 10 կանաչ ծառերի պատմությունն ամբողջությամբ։

Երկուշաբթի օրը դիմելու եմ նաև Ընդերքի տեսչական մարմին և Երևանի Բնապահպանության վարչություն, որպեսզի արգելեն, Կանաչապատում ՀՈԱԿ-ի ղեկավարի գովասանքի ներքո, կանաչ գոտու մի հատվածն ասֆալտապատելու գործընթացը։

Արմեն Բեգոյան, այս տեսանյութը կարող է լինել Ձեր և Ձեր ղեկավարած ՀՈԱԿ-ի մասին վերջին ցավալի տեսանյութը, եթե Դուք դադարեցնեք «ցավացնել» Երևանի կանաչ գոտիներին։ Պայմանը հետևյալն է՝

— Մենք հանդիպում ենք ուղիղ եթերում, իմ կամ Կանաչապատում ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջի։

— Ես բարձրաձայն կարդում եմ իմ պահանջները, որոնց հիմնական կետերն են, որ ՀՈԱԿ-ը դադարեցնում է կանաչ ծառերի մասսայական հատումը։ Իսկ եթե ծառահատումն անխուսափելի է, ապա գոդծեք օրենքի համաձայն՝ առնվազն 15 օր առաջ իրազեկելով հասարակությանը, փակցնելով և՛ ծառի վրա թերթիկ կպցնելու միջոցով, և՛ որևէ օնլայն հարթակում դա նշելով՝ գրելով հիմնավոր պատճառները (օրինակ տելեգրամյան ալիք)։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին