▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին 5 միլիոն դրամի դիմաց ազատ է արձակել առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին:

 

 

Հիշեցնենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ Վահան Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2016թ. նոյեմբեր   ընկած ժամանակահատվածում  զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս  մարտի 7-ին ձերբակալվել էր՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին