▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփի Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնում Էրեբունի ԲԿ-ին

Վերջերս մայրացած Արփի Գաբրիելյանը Instagram-ի իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով Էրեբունի ԲԿ-ին:

«Երեխայի ծնունդն իսկական հրաշք է... Իսկ այդ հրաշքն իրականանում է այն բժշկի օգնությամբ, ում ընտրել և վստահել ես։


Բժիշկ Անդրանիկ Պողոսյան՝ մի մարդ, ում շնորհիվ ես զգացի անբացատրելի երջանկության մի զգացում՝ ես մայր դարձա... մի մարդ, ով բազմաթիվ կանանց մայրության բերկրանք է պարգևել ։ Շնորհակալ եմ Ձեզ անչափ Անդրանիկ Պողոսիչ ։
Ուզում եմ իմ մեծագույն շնորհակալությունը հայտնել Էրեբունի ԲԿ-ի ողջ անձնակազմին, բոլոր
բուժաշխատողներին, Հատուկ շնորհակալություն
Ալլա Քուշկյանին՝ նման լավ վերաբերմունքի համար... Եվ իհարկե շնորհակալ եմ հազարավոր շնորհավորանքների , մաղթանքների , ջերմ ու բարի խոսքերի համար, որոնք ես մինչ օրս ստանում եմ Ձեզնից սիրելիներս...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին