Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն, արձագանքելով Asekose.am-ի` «Ինչպես երևում է ՃՈ-ում օրինախախտ տեսուչների պակաս չկա. Արձանագրել է թաքնված տեսախցիկը» հրապարակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ շնորհակալություն տեսանյութը տեղադրող քաղաքացուց: Տեղեկացնում եմ, որ ինձ մոտ է կանչվել ծառայություն իրականացնող և տեսանյութում նկարված կարգախմբի ծառայողները, ինչի արդյունքում զեկուցվել է վերադասին ծառայողական քննություն նշանակելու համար»:
Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատվել էին ՃՈ երկու տեսուչներ, ովքեր ականջալուր չէին եղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորներին` ուղղված ՃՈ համակարգի աշխատակիցներին ու ղեկավարներին. այն էր` բացառել վատ աշխատանքն ու այնպիսի դրսևորումները, որոնք բնակչության շրջանում դժգոհության առիթ են դառնում: