ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ օգօոստոսի 27-ին, ներկա չէ Կառավարության նիստին: Նշենք, որ նրա արձակուրդը մեկնարկում է օգոստոսի 31-ից և տևելու է մինչև սեպտեմբերի 18-ը:

Այս առիթով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կանխելով մամուլում տարատեսակ «հավաստի աղբյուրների» հիման վրա պատվիրված հոդվածները՝ նշեմ, որ Առողջապահության նախարար Թորոսյանն ԱԺ-ում է և մասնակցում է բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկմանը»:


