▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանը որպես վկա դատարան է գալու. նրան անակնկալ հարցեր են սպասվում. Դավիթ Սանասարյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որպես վկա պետք է գա դատարան, նրան անակնկալ հարցեր կան, որոնց ինքը չի սպասում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։

«Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չէի թողնի ուսումնասիրել, որովհետև դրա համար մասնագիտացված կառույց կա, այլ աշխատակիցներիս կհանձնարարեի ուսումնասիրել և տեսնել՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նախարար է, և մեկ անձի գնումով՝ առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կնքում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է։ Թող պարզեն համապատասխան մարմինները, այստեղ դատախազությունն էլ անելիք ունի»,-ասաց Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին