▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթի հոսքն էլ ավելի կարագանա. ՌԴ-ն պատրաստվում է «անձնագրեր բաժանել» ԽՍՀՄ-ում ծնվածներին

1in.am-ը գրում է. Ռուսաստանի քաղաքացիություն կստանան բոլոր ցանկացողները, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում։ Այժմ նրանց պետք չի լինի փաստագրական հաստատում այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Պարբերականի տեղեկություններով՝ ազգությունների հարցերով Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը դյուրացնում է ռուսական քաղաքացիության ստացումը «ռուսերենի կրողների» համար։ Օրենքի նախագիծը մշակվել է՝ համապատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի։ Օրենսդիրներն առաջարկել են «ռուսերեն լեզվի կրողներ» կատեգորիայի տակ առնել ԽՍՀՄ-ում ծնվածներին, ինչպես նաև նրանց, ովքեր Ռուսաստանում ծնված հարազատներ ունեն։ Օրենքի նախագիծը դեռ քննարկվում է համապատասխան հանձնաժողովներում և շուտով կքննարկվի նաև ՌԴ Պետդումայում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ այս նախագիծը շուտով հնարավոր է օրենքի տեսք ստանա, և մեծ հաշվով նորություն չէ, քանի որ Ռուսաստանը տարիներ շարունակ իրականացնում էր «Հայրենադարձների» հայտնի ծրագիրը։ Այդ ծրագրով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, և ոչ միայն, դառնում էին ՌԴ քաղաքացի։ Իրավապաշտպանի խոսքով, սակայն, նոր նախագիծն էլ ավելի է դյուրինացնում ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը, իսկ դա Հայաստանի համար լուրջ վտանգներ է ներկայացնում։

«Պարզ է, թե Ռուսաստանը ինչի համար է այդ օրենքն ընդունում։ Ռուսաստանը շահագրգռված է իր հսկայական չբնակեցված տարածքները բնակեցնելու հարցով։ Իր դեմոգրաֆիկ խնդիրն է լուծում։ Պարզ է նաև, որ Ռուսաստանում այդ ծրագիրը մշակելիս միայն Հայաստանին նկատի չեն ունեցել, բայց Հայաստանի համար դա շատ լուրջ խնդիր է»,- ասաց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների՝ այս տարիներին վարած ներքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության արդյունքում կրիպտոկրատ իշխանության պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց հայրենիքը։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին