Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին երեկ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նույն հոսպիտալի պալատ:
168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ երեկ երեկոյան հոսպիտալ են այցելել գնդապետի կրտսեր եղբայրն ու հայրը, որպեսզի նրա հայտնեն մյուս եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին:
Թղթակցի հարցին, թե ինչպես արձագանքեց Արտակը՝ իմանալով, որ եղբայրը սպանվել է, Բուդաղյանների հարազատներից մեկը պատասխանել է, որ գնդապետը դեռ դեղերի ազդեցության տակ էր և դժվարությամբ էր արտահայտում էմոցիաները:
Հիշեցնենք, որ հունիսի մեկին Գորիսում՝ Սուրեն Խաատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել էր Գորիսի քաղապետի նախկին թեկնածու, «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Գորիսի զորամասի նախկին հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վնասվածքով հոսպիտալացվել էր: