▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Սարգսյանի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն 360 հազար դրամ. որքան ունեցվածք ունի գործարար թեկնածուն

Armlur.am-ը գրում է. ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտարարագրել է, որ Երեւանում ունի երկու բնակարան եւ մեկ ոչ բնակելի տարածք: Բացի այս՝ նա ունի երկու «Toyota Land Cruiser Prado 2.7» եւ «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենաներ: Թեկնածուի դրամական միջոցները կազմում են 995 մլն 854 հազար դրամ եւ 119 հազար 300 դոլար: 

Սարգսյանը «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում, «ՍԱՍ Հոլդինգ», «Միրնա» եւ «Րիտոս» ՓԲԸ-ներից յուրաքանչյուրում ունի 50 տոկոս բաժնետոմս: Սա դեռ ամենը չէ. Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է մոտ 6 մլն 360 հազար դրամ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին