▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Շիրակի մարզպետի աշխատասենյակում. ժամանել են տեղի ոստիկանները

Շիրակի մարզպետարանում երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. մարզպետ Կարեն Սարուխանյանն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ մի քանի քաղաքացիներ իր աշխատասենյակում խոչընդոտում են իր աշխատանքին։

 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մարզպետարան մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում մարզպետի մոտ ընդունելության եկած Մուրադ Հակոբյանը, Վաչագան Հակոբյանը և Սուրեն Ավդալյանը

 

 

 

 

 

 

մարզպետի աշխատասենյակում 20-30 րոպե խանգարել են մարզպետի աշխատանքը, բռունցքով հարվածել սեղանին, իսկ երբ մարզպետը նրանց խնդրել է, որ դուրս գան աշխատասենյակից, նրանք չեն ենթարկվել և խանգարել են մարզպետարանի բնականոն աշխատանքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին