▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. անտառում փորձել են բռնաբարել օտարերկրացի զբոսաշրջիկների

Երեկ՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին տեղեկացրել են, որ 9-11 է ահազանգել մի քաղաքացի, ով ներկայացել է Արիել Սփեյս և հայտնել, որ ինքը, իր ընկերը և 2 աղջիկ զբոսաշրջիկներ Սյունիք մարզի Տաթև գյուղում գիշերը հանգստանալիս իրենց վրաններին են մոտեցել 2 անծանոթ երիտասարդներ, ովքեր փորձել են աղջիկներին բռնաբարել։Այս մասին գրում է shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը հայտնել է, որ այդ ժամանակ աղջիկներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է տականքներից մեկի դեմքին, իսկ նրանցից մեկը գողացել է աղջիկներից մեկին պատկանող հեռախոսը և դիմել են փախուստի։

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-ի սահմաններում Հալիձոր գյուղի «Խրիմյան Հայրիկ» հուշարձանի հարակից անտառում 2 անծանոթ երիտասարդներ փորձել են բռնաբարել օտարերկրացիներ՝ 21-ամյա Ա. Պ.-ին և 26-ամյա Ռ. Շ-ին։

 

 

 

 

 

 

 

Պարզվել է, որ Ռ. Շ.-ն իր ձեռքին եղած ճամփորդական փոքրիկ դանակով դիմադրություն ցույց տալու ժամանակ հարվածել է տականքներից մեկի դեմքին։ Այդ ընթացքում մյուս զբոսաշրջիկները հարևան վրանում քնած են եղել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին