▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դրությունը կերկարաձգվի. նախագիծը պատրաստ է

Իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված և մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը:

Այս մասին հայտնում է Armlur.am-ը, ում տեղեկություններով, այս օրերին կառավարության անդամները զբաղված են եղել նոր նախագծի մշակման աշխատանքներով և որոշ տեղեկությունների համաձայն, այն արդեն պատրաստ է:

Կայքը տեղեկացել է, որ հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի 13-ին, կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, ապա նույն օրը՝ ժամեր անց կգումարվի նաև Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով:

Ավելին, ըստ այդ նույն տեղեկությունների, ընդհանուր առմամբ արտակարգ դրության ժամկետը կարող է այսպես երկարաձգվել մինչև դեկտեմբեր:  

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին