▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք՝ Արմավիրի բանտում․ մայրը սեռական օրգանում թաքցրած 2 հեռախոս է փոխանցել որդուն

Սեպտեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ուցենել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ 

Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ Արմավիրի բանտի ծառայողները հերթական անգամ բացահայտել են տարօրինակ մի դեպք։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված ԿՄ-ի մոտ կարճատև տեսակցության եկած մայրը բանտի աշխատակցի ձեռքի շարժական դետեկտորով, ըստ կարգի, անձնական զննության է ենթարկվել, որի ժամանակ դետեկտորը ազդանշան է արձակել։ Բանտի աշխատակիցները կալանավորված անձի մորը հայտնել են, որ դետեկտորն իր սեռական օրգանների հատվածում ազդանշաններ է արձակում, ինչի համար իրենք արդեն լուրջ կասկածներ ունեն, որ այնտեղ արգելված իր կամ իրեր են թաքցված։ Սակայն կինը 2 ոտքը դնում է մի կոշիկի մեջ և բանտի աշխատակիցներին համառորեն համոզում, որ շարժական դետեկտորը խաբում է։ Ստուգումը կատարում են դարձյալ մի քանի անգամ, ու անընդհատ դետեկտորը ազդանշան է արձակում։ Տեսնելով, որ կինը համառորեն պնդում է, որ իր մոտ ոչ մի բան չկա, աշխատակիցները նրան թույլատրում են, որպեսզի տեսակցության գնա իր որդուն։

Տեսակցությունից հետո, երբ մայրը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, շարժական դետեկտորով մի քանի անգամ դարձյալ ենթարկվում է անձնական զննության։ Սակայն այս դեպքում դետեկտորն ազդանշան չի արձակում։ Բանտի աշխատակիցները, սակայնտեսակցությունից հետո որդու մոտ արգելված իրեր չեն հայտնաբերում։

Պարզվել է, որ ՍՍ-ին հեռախոսները փոխանցել է կալանավորված Կ Մ-ն, ում տեսակցությունների սենյակում հեռախոսները տվել էր մայրը, ու իմանալով, որ տեսակցությունից հետո բանտի աշխատակիցները իրենիրենց լեզվով ասած, «շմոն» կանեն, հեռախոսները փոխանցել է Ս Ս-ին, որպեսզի տեսակցության սենյակից նա դրանք դուրս բերի և հետո փոխանցի իրեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին