▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում. երիտասարդ աղջկան հայտնաբերել են մահացած. «Ժողովուրդ»

Օգոստոսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծաղկունքի երիտասարդ բնակչուհի Նվարդին հարազատները հայտնաբերել են տանը՝ անկողնում՝ մահացած վիճակում: Մինչ հարազատները կտարակուսեին, թե ինչն է եղել Նվարդի մահվան պատճառը, նրանցից մեկը աղջկա անկողնու մոտ նկատել է հեղուկով լի մի շիշ: Ավելի ուշ պարզվել է, որ ապակյա տարայի մեջ թույն է եղել:

Ըստ ամենայնի, Նվարդը թույն խմելով է ինքնասպան եղել, քանի որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին