▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշատում մոր թույլտվությամբ 12-ամյա աղջիկը հանդիպել է 19-ամյա տղայի հետ ու «տրվել» նրան

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է Գառնիկ Պողոսյանի գործով դատաքննությունը:

Ըստ դատավճռի` Արտաշատ քաղաքի բնակիչ, 19-ամյա Գ.Պողոսյանը 2011թ. սեպտեմբերին ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի, անչափահաս` 1999թ. ծնված, 12-ամյա Ի.-ի հետ. այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:

Դատական ակտի համաձայն` երիտասարդն աղջկա մորից թույլտվություն է խնդրել` նրա դստեր հետ շփվելու համար: Թույլտվությունը ստացել է:

2012թ. փետրվարի 24-ին աղջիկն այցելել է Արտաշատ քաղաքում բնակվող մորաքրոջը: Նույն օրը նա հանդիպել է Գառնիկին, ով առաջարկել է գնալ իրենց տուն:

Ըստ դատավճռի` փոխադարձ համաձայնությամբ` նրանք սեռական հարաբերություններ են ունեցել:

Դատարանում Գ.Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել` ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Աղջիկը դատարանում հայտնել է, որ երբ գնացել են Գառնիկենց տուն, վերջինս բանալիով դուռը փակել է , իրենք գնացել են ննջարան, տղան հանել է իր շորերը, իսկ ինքն էլ չի առարկել: Սեռական հարաբերություն ունեցել է իր կամքով և իր համաձայնությամբ:

Դատարանը Գ.Պողոսյանին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և նրան դատապարտել տուգանքի` 200 000 դրամի չափով: Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին