Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով նոր կասկածյալ կա։ Համագյուղացիների մոտ նման կարծիք է ձևավորվել, քանի որ գյուղացիներից մեկին հաճախ են հարցաքննության կանչում։
MediaHub.am-ն էգրում, նշելով, որ տեղեկությունը ճշտել է ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանից, ով հերքեց այդ տեղեկությունը:
- Ամեն դեպքում, տեղյա՞կ եք, որ գյուղից բնակիչներ են հարցաքննվում։
-Ամեն օր էլ մարդիկ հարցաքննվում են, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք կասկածյալ են։
-Տեղեկություններ կային նաև, որ արտաշիրիմում է եղել։
-Նման բան չկա։ Շատ եմ լսում այդ մասին, բայց ոչ մի արտաշիրիմում չի եղել։
-Տեղյա՞կ եք, թե գործն ինչ փուլում է։ Նաև Արկադի Բարսեղյանը պնդում է, որ իր մեղքը չի ընդունում։
-Ո՞ր հանցագործն է իր մեղքն ընդունում։ Վրույրն էլ սկզբում ասում էր, որ մեղավոր չէ, բայց հետո մեղքն ընդունեց։
-Ձեզ հետ առերեսում եղե՞լ է, հանդիպե՞լ եք Արկադիին կամ Վրույրին։
-Չէ, չի եղել, բայց կուզեի, գուցե հետագայում լինի. հիմա ոչինչ ասել չեմ կարող։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է:
Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Դիտեք նաև՝