«Հրապարակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանն իր ինքնախոստովանական ցուցմունքում նշել է, որ ինքը՝ Վրույր Բարսեղյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, իր ազգական Արկադի Բարսեղյանից պարտքով գումար է խնդրել, սակայն Արկադի Բարսեղյանը ասել է, որ չունի գումար, սակայն գիտի որտեղ կա և մատնացույց է արել Սևակ Մելիքսեթյանի (Զարինե Մելիքսեթյանի ամուսնու) տունը։
«Պայմանավորվել են, որ գիշերով գնալու են, ինքը՝ Արկադի Բարսեղյանը, ով մտերիմ հարաբերություններ է ունեցել Զարինեի ամուսնու հետ, պետք է զբաղեցնի Զարինեին, իսկ Վրույր Բարսեղյանը զբաղվի ոսկեղենի փնտրտուքով։
Զարինեն տեսնելով Արկադի Բարսեղյանին, դուռը բացել է, հասկանալու համար, թե ինչու են գիշերը եկել իր տուն, այդ ժամանակ Վրույրը մուտք է գործել խոհանոց և վերցնելով խոհանոցում դրված դանակը, սպառնացել է Զարինեին, որ կսպանի` եթե ոսկի և գումար չտա։
Աղմուկի վրա երեխաները դուրս են եկել, Արկադին կապել է երեխաներին և հորդորել լռել։ Վիճաբանության ժամանակ Վրույրը դանակով հարվածներ է հասցրել Զարինեին, ապա, ըստ իր ցուցմունքի, չգիտակցելով, հարվածներ է հասցրել նաև երեխաներին։
Դրսում աղմուկ լսելուն պես, նրանք վերցրել են Զարինեի վզից կախված ոսկե շղթան ու մատանին և դիմել փախուստի»,- գրում է օրաթերթը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝