▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պեմզաշենում դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանը փոխել է ցուցմունքը․ ինչ է ասել նա

 Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանը փոխել է օրեր առաջ տված ցուցմունքը:

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Վ. Բարսեղյանը նախաքննական մարմնին տեղեկացրել է, որ ինքը չի կատարել սպանությունը:

Փորձեցինք կապ հաստատել Վրույր Բարսեղյանի պաշտպանի հետ, ով ոչ մի հարցի չպատասխանեց, պատճառաբանելով. «Գրասենյակի դիրքորոշումը այսպես է՝ այս փուլում որևէ ձևով հարցազրույց չտալ այս գործով»: 

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեր այն հարցին, թե Վրույր Բարսեղյանը փոխե՞լ է նախնական ցուցմունքը, պատասխանեց. «Քննչական գործողություններին առնչվող տեղեկություններն այս փուլում հրապարակման ենթակա չեն»: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է:

Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին