▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

««Արտավազդ»-ի կազմակերպիչները պատշաճ հայերեն սովորելու ձգտում չունեն»

Զավեն Բոյաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Արտավազդը» հերթական անգամ բաժանեց իր մրցանակները: Հակառակ լուրջ տպավորություն գործելու հավակնությանը՝ այս մրցանակաբաշխության կազմակերպիչները, փաստորեն, խուլ են քննադատության հանդեպ և ակնհայտորեն պատշաճ հայերեն սովորելու ձգտում չունեն:

Ստորև զետեղված տեքստը, որ գրվել ու հրապարակվել է անցյալ տարի, նույնքան էլ վերաբերում է այս տարվան:

«Արտավազդ» մրցանակաբաշխության անվանակարգերի մի մասն այնքան տարօրինակ հայերենով է, որ կարծես հայախոս մարդիկ չեն այդ անվանակարգերը սահմանել:

«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» սահմանումը նորմալ հայերենով պիտի որ լիներ կամ «թատերարվեստին արժանապատվորեն ծառայելու համար» կամ «թատերարվեստին մատուցած արժանապատիվ ծառայության համար», բայց ինչպես տեսնում եք, ոչ մեկն է, ոչ մյուսը:

Գլխավոր դերակատարներին շնորհվող մրցանակների անվանակարգերը հետևյալ ձևակերպումներով են՝ «լավագույն տղամարդ դերակատար», «լավագույն կին դերակատար», մինչդեռ հայերեն շատ հանգիստ կարելի է ասել՝ «լավագույն դերակատար» և «լավագույն դերակատարուհի»:

Այս տղամարդ-կին ավելորդաբանությունը պարզապես «դերակատար-դերակատարուհի» տարբերակման փոխարեն առկա է նաև «երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» և «երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգերի մեջ:

«Լավագույն սցենոգրաֆիա» օտարաբանությանն էլ իհարկե լիովին կփոխարիներ «լավագույն բեմանկարչությունը» կամ «լավագույն բեմանկարիչը»: Ի դեպ, «բեմանկարչություն» բառն արձանագրված է դեռ 1986-ին Լևոն Հախվերդյանի հեղինակությամբ հրատարակված «Թատերագիտական բառարանում»:

Հուսանք, որ «Արտավազդի» կազմակերպիչները կձգտեն ավելի հայալեզու արտահայտվել, մանավանդ որ լեզուն թատրոնի գլխավոր հենքերից մեկն է:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին