Արտեմ Ասատրյան. քո երեսպաշտությունն անպատիժ չի մնա: Կգա մի օր, որ ընտանիքդ այդ երեսուն հազարի հույսին կմնա, դու սողունի նման կմուրաս, ու նոր կհասկանաս թե ինչ է նշանակում աղքատություն, կհասկանաս, թե որքան ցավ կա այդ ծանր կացության մեջ գտնվող մարդկանց սրտերում, ու որքան են խոցում նրանց քո տեսակը. երեսպաշտ պաշտոնյայի տեսակն իրենց նման արտահայտություններով...
Կգա այդ օրը` հատուցման օրը, և դու և քո տեսակը կմուրաք, այդ նույն թոշակառուից....ես չգիտեմ, ազգս հայոց, կարո՞ղ է ներել, ներողամիտ գտնվել քո և քո տեսակի նկատմամբ, չգիտեմ....բայց այդ օրը գալու է....դու չլինես` քո զավակներն են հատուցելու երեսպաշտությանդ ու ստորությանդ համար...բնական օրենք է, օրինաչափություն է...հառամ հացը կուլ տվողն այն չի մարսի....այսօրվա աղքատների, թշվառների արյունը քո ու քո տեսակի խղճին է, ձեր զավակների վրա է....չեք մարսի. գոնե համեստ եղեք. գոնե փոքր ինչ մարդ եղեք....