▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստներին պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով ազգային հավաքականներ հրավիրելու ՖԻՖԱ-ի ընթացակարգերի համաձայն, այսօր ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել համապատասխան ակումբներին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.

  1. Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
  2. Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
  3. Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
  4. Կառլեն Մկրտչյան, առանց ակումբ
  5. Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
  6. Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
  7. Գևորգ Ղազարյան «Օլիմպիակոս», Հունաստան
  8. Նորայր Ասլանյան, «Ալմեր Սիթի», Հոլանդիա
  9. Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
  10. Մաուրո Գևգեոզյան, «Ալիանսա», Պերու
  11. Մարկոս Պիզելի, «Ակտոբե», Ղազախստան
  12. Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
  13. Զավեն Բադոյան, «Գոմել», Բելառուս

Արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստների անունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կհրապարակի գործնական ուղևորությունից վերադառնալուց հետո:

Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին