▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանի 2 մլն դոլար արժողությամբ դղյակը

politik.am-ը հիշեցնելով, որ ամիսներ առաջ լրատվական կայքերից մեկը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացված շքեղ առանձնատունն` ըստ տեղեկությունների,  պատկանում է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, գրում է, որ  տեղեկատվությունը պաշտոնապես չհերքվեց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն իրականում պատկանում է Արթուր Բաղդասարյանին:

Կայքը նաև  փորձեց հաշվարկել, թե ինչ արժե այս շքեղ առանձնատունը:

Առանձնատունը գտնվում է Կասկադի հարակից փողոցներից մեկում և այն զբաղեցնում է 800-1000 քմ մակերես:

Անշարժ գույքի շուկայի մասնագետների գնահատմամբ` Երևան քաղաքի այս հատվածում 100 քմ հողատարածքի գինը տատանվում է 160-200 000 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Կստացվի, որ միայն հողատարածքի գինը, որի վրա կառուցված է այս առանձնատունը, կազմում է 800 000 -1 000 000 ԱՄՆ դոլար:

Ըստ  Հայաստանում գործող շինարարական ընկերություններից մեկի տնօրենի` նման մեծության առանձնատուն կառուցելու ծախսը կազմում է 1 000 000-1 200 000 դոլար:

Փաստորեն նախկին ընդդիմադիր, ներկայումս ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ընդդիմադիր դիրքերը թողնելուց հետո բավական ամրապնդել է իր տնտեսական դիրքերը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին