Ամիսներ առաջ ամբողջ համացանցը բուռն քննարկում էր ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու նախկին կնոջ՝ հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանի նշանադրությունը։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Ամուսնալուծությունից շատ չանցած Մերիի նոր սիրելին նրա ծննդյան օրը ամուսնության առաջարկություն արեց, և զույգը հիմա շատ երջանիկ հրապարակումներ է անում։
Մերին երեկ հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում է խոսել է իր սպասվելիք հարսանիքի մասին։
Դիզայները մասնավորապես հայտնել է, որ զգեստի կտորն արդեն ընտրված է, իսկ հարսանիքը պլանավորված է գարնանը։ Դե ինչ սպասենք զույգի գեղեցիկ հարսանիքին։
Նշենք, որ այս ընտանիքի պատմությունը բազմիցս քննարկվել է: Բանն այն է, որ 2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրը ամուսնացել է իր եղբոր կնոջ՝Մարիի եղբոր հետ:
Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել։ Սակայն ինչպես արդեն տեղեկացրինք՝Բաղդասարյանի որդու և հարսի միությունը ավարտվեց բաժանմամբ։
Եվ իհարկե հարս ու տալ, տալ ու հարս հարաբերությունները, որոնք նախկինում եղել են իդեալական, այսօր տուժել են»: