▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Գևորգյանը մտավ խորհրդարան. ՍԱՍ-ի Արտակը կարող է մանդատը վայր չդնել

Armtimes.com-ը գրում է. Երեկ խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները սահմանված կարգով ԿԸՀ ներկայացրեցին ինքնաբացարկի դիմումները: Դիմումատուների ցանկն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ ՀՀԿ-ական գործող պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որը ոստիկանության պետի փեսան է, հնարավորություն ստացավ խորհրդարան մուտք գործել: Բանն այն է, որ Երեւան քաղաքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել էին կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ու «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Ընտրական այս արդյունքներով Արթուր Գեւորգյանը պատգամավոր չէր կարող դառնալ, եթե երեկ ինքնաբացարկի դիմում չգրեր Արման Սահակյանը:

«ՍԱՍ»-ի աշխատակիցների սկանդալային ձայնագրությունից հետո վարկած շրջանառվեց մամուլում, որ հնարավոր է այդ ձայնագրության թիկունքում կանգնած է հենց Արթուր Գեւորգյանը, որպեսզի Արտակ Սարգսյանին այդ կերպ ստիպեն հրաժարական տալ եւ Արթուր Գրիգորյանի համար խորհրդարան մուտք գործելու համար կանաչ լույս վառվի:

Այսպես. կարող ենք արձանագրել, որ անկախ նրանից, թե Արտակ Սարգսյանի մանդատի հարցն ինչ ճակատագիր կունենա, Արթուր Գեւորգյանը կստանա պատգամավորական մանդատ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին