▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի սրտերն այլևս ազատ չե՞ն

«Էդ ի՞նչ գործով էիր զբաղված, որ էդքան փող քեզ տըվըցվում էր». Թամար Հովհաննիսյան

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են ծայրահեղ և դատապարտելի մեթոդների․ Էդմոն Մարուքյան

Ծնվել է Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի առաջնեկը

ԱՆ խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին

Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել

Սերժ Սարգսյանի չներկայանալը դատարանն անհարգելի համարեց. նիստը հետաձգվեց

Ինչի՞ց եք վախենում, պարոն Վարչապետ. տեսաուղերձ Ամուլսարից

Որ գործի շրջանակներում է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. մանրամասներ

ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը շարունակում են վարժանքները

Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնից

Պայթելու դեպքում կխլի հազարավոր մարդկային կյանքեր ու հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով. . .

Ձերբակալել են Երևանի նախկին քաղաքապետին, ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ

Նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման շնորհիվ․ Փաշինյան

Վթար Գյումրի-Սպիտակ ճանապարհին. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են

Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ՝ առաջիկա չվերթով տարվող օգնության հետ․ Նիկոլ Փաշինյան

«Բալգարկա»-ն կոտրվել է ու հայտնվել 15-ամյա երեխայի գլխում. վիճակը ծանր է

Կորոնավիրուսով վարակման 233 և մահվան 2 նոր դեպք

Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել»

Քյարամյանը հրահանգել է համակարգը «մաքրել ռուսական «շպիոններից»

Շնորհավոր կայացած ու գեղեցիկ կնոջ, մայրիկի ու տատիկի ծննդյան օրը

Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա

Տարիներ առաջ սիրիահայ մի կին ողբում էր, թե ինչու՞ էն լավ ժամանակներում Հայաստանում գոնե տուն չգնեցին

Վայոց ձորի ոստիկանապետը խոստացավ, որ Ամուլսարից այլևս ցուցարարներին բերման չեն ենթարկի

Սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը․ «Լիդիան Արմենիա»

Շմայսի «գաղտնի» հեռախոսազրույցը Զնդանի հետ հայտնվել է ցանցում. ինչ է պատմում որդու ազատման մասին

Լարված իրավիճակ Ամուլսարում. կան բերման ենթարկվածներ

Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան

Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Խաչատուր Սուքիասյանի ապօրինի շինարարությունը և հողազավթումը Երևանի կենտրոնում․ fip.am

Ո՞վ է Սարիբեկ Գևորգյանն, ինչու՞ է ներողություն խնդրում և ի՞նչ տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 23-24-ին

Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն

Շատերին թվում է, որ կորոնավիրուսը հաղթահարված է, բայց այդպես չէ․ Նիկոլ Փաշինյան

Արտակարգ դրությունը կրկին կերկարաձգվի` վերջին անգամ․..Տիգրան Ավինյան

Հայկական ստարտափի ստեղծած անոտացիոն գործիքն օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարդ․ Նիկոլ Փաշինյան

Մայր Աթոռի համար անընդունելի են ԿԳՄՍՆ պնդումները

Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու. Աջապահյան

Փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր. անգամ չգիտեն՝ ինչ են առգրավում. Ամրամ Մակինյան

Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ. Անի Քոչար

Գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում. Էդմոն Մարուքյան

Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

«Լիդիան Արմենիան» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ. հայտարարություն

Թորոսյանը Բիլ Գեյթսի պատվաստանյութով հայ ժողովրդին չբեր է դարձնելու.Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին

Բա լավ, ուր՞ մնաց մտածելը, ծանր ու թեթև անելը. Սարգիս Գրիգորյան

Ջնջի գրառումը, թե չէ կարող ա Հին Էրիվանը կորցնես. ՍԴ դատավորի թեկնածուի մեսիջը՝Մանվել Տեր-Առաքելյանին

Համավարակից տուժած ինքնազբաղ արվեստագետները կկարողանան օգտվել պետական դրամաշնորհից. նախարարի տեղակալ

Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ. Նաիրա Զոհրաբյանի առաջարկը Կառավարությանը

Երգչուհի Նառան ամուսնու հետ Լիբանանում է. վնասվել է նրանց տունը

Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցումից

Արթուր Սաքունցի հայրը որդու ապօրինությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայրը՝ Ալբերտ Սաքունցը, հայտարարություն է տարածել որդու ապօրինությունների մասին։ Հայտարարությունը հրապարակել է Armlur.am կայքը։

«Հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիմում եմ ձեզ, որովհետև կարծում եմ՝ ձեր ուշադրությունը ստորև ներկայացված հարցին կարևոր է թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթությունում։

Ես՝ Ալբերտ Սաքունցս, հայտնի Արթուր Սաքունցի հայրն եմ։ Ու թեև որդիս կնոջս մահից հետո, երեք տարի շարունակ ինձ վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելով, ստիպել է հեռանալ իմ քրտինքով ստեղծած բնակարանից, իսկ դրանից հետո որևէ կերպ չի հետաքրքրվել իմ ողջությամբ ու առողջությամբ, այսօր էլ նույն գործելոճով շարունակում է ոտնձգությունները կնոջս օրինական ժառանգի՝ իմ հանդեպ։ Դժվար է ասել, թե ինչ իրավական հիմքով է Արթուրը կարծում, թե ինքն է կնոջս միակ ժառանգը, երբ ես կենդանի եմ և փաստացի հանդիսանում եմ նրա օրինական ժառանգը։ Բարոյական հարթությունում ունեմ բոլոր հիմքերը՝ Արթուրին անարժան զավակ համարելու, ինչն էլ հանգեցրել է ձեզ ներկայացվող նյութի իրավական կողմին։

Ես, լինելով կնոջս փաստացի ժառանգը, ինձ ժառանգություն մնացած տարածքը օտարել եմ։ Խոսքը այն տարածքի մասին է, որտեղ ներկայումս վարձակալության հիմքով գործում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Նոր սեփականատերը պատշաճ կերպով վարձակալներին ծանուցել է կայացած գործարքի մասին, նաև տվել ողջամիտ ժամանակ տարածքը լքելու համար։ Սակայն Արթուրը, փոխանակ ընդունելու իրողությունը, սկսել է իրավական տարբեր գործընթացներ, դատական հայցեր է ներկայացնում իմ դեմ։ Ու կարծում եմ, որ դա անում է հիմնական գործից ուշադրությունը շեղելու և ժամանակ ձգելու համար։ Ավելին, հաշվի առնելով նրա կապերը՝ կարծում եմ, որ դատական գործերը քննող դատավորների վրա ճնշում է գործադրում, անում է ամեն ինչ՝ ինձ կնոջիցս ստացած ժառանգությունից զրկելու համար։

Այսքանից հետո դժվարանում եմ գնահատական տալ մի իրավիճակի, որտեղ իրեն իրավապաշտպան ներկայացնող անձը, իմ կարծիքով, հակաօրինական քայլերի է գնում, իսկ որդին հոր դեմ հայց է ներկայացնում` նրան ունեզրկելու և օր ծերության ապրուստի վերջին միջոցն էլ նրանից խլելու համար։ Իրավիճակն իսկապես ծայրահեղ է և նյարդային, ինչի արդյունքում նաև առողջական խնդիրներ են առաջացել ինձ մոտ։

Հարգելի՛ լրագրողներ, չէի դիմի ձեզ, եթե հարցը միայն անձնական տիրույթում լիներ։ Ես կարծում եմ, որ մենք՝ որպես հասարակություն, պետք է գնահատական տանք այն իրավիճակին, որում գտնվում եմ ես ու ինձ նման բազմաթիվ մարդիկ։ Ավելին, կարևոր է, որ մեր հասարակությունը ճանաչի իրական կողմից այն մարդկանց, որոնք իրենց որպես իրավապաշտպան են ներկայացնում, բայց դեմ չեն հակաօրինական քայլերի գնալ իրենց նպատակներին հասնելու համար։

Դատական նիստերը դռնբաց են, ուստի կարող եք նաև մասնակցել դրանց։ Իսկ եթե հարցեր կունենաք, կարող եք դիմել իմ փաստաբան Արտակ Ոսկանյանին։

Հարգանքով՝ Ալբերտ Սաքունց, թոշակառու»,-գրել է Արթուր Սաքունցի հայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին