▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Այսօր՝ ժամը 16.00-ին, հանրահավաքից առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերթական անգամ ՀՔԾ է հրավիրվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:

«Հանրահավաքի ժամերին «չգիտես ինչու» Վանեցյանին հրավիրում են տարբեր ուժային կառույցներ, իսկ իրականում նպատակը մեկն է` խանգարել մասնակցել հանրահավաքին և ելույթ ունենալ:

Մեկ է` Նիկոլը դավաճան է և հեռանալու է»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Արթուր Վանեցյանը մի քանի անգամ հրավիրվել է իրավապահ մարմիններ, խուզարկություն է իրականցվել նրա ծնողների բնակարանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին