▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

Այսօր՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանրահավաքի ժամանակ մանրամասներ ներկայացրեց ընդդիմության և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումից։

«Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է՝ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ վիճակին։ Այսօր նրա ձեռքում է մեր երկրի ապագան։ Նախագահին ներկայացրել ենք մեր առաջարությունները և պահանջը․ այն է, որ նախագահը՝ որպես Սահմանդրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները՝ չստորագրի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը»,- ասաց Վանեցյանը;

Նրա խոսքով՝ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը ապաքաղաքական է և քաղաքական նպատակներով աշխատանքից ազատելն Սահմանադրության խախտում է։
«Նախագահը մեզ որևէ կոնկրետ բան չի խոստացել։ Լսել է մեր պահանջը, ասել է, որ կհանդիպի գլխավոր շտաբի պետի և ԶՈՒ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի»,- նշեց նա։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին