ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու։
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Արթուր Ղազինյանը վաղը կեսօրին հայտարարությամբ է հանդես գալու և մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու խորհրդարանի ղեկավարությանը։
Կայքի տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում ունի նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Կան տեղեկություններ, որ Վարդանյանը առաջիկայում կմիանա Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությանը։
Կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ Էլինար Վարդանյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել: