«Հայաստանի ձայնը» նախագծի վերջին երկու գալա համերգներում մարզիչներից Սոնայի և Արտոյի միջև սև կատու է անցել: Անգամ եթերում նրանք միմյանց հասցեին անուղղակի վիրավորանքներ են հնչեցնում:
Այդ ամենից հետո խոսակցություններ են տարածվել, թե նրանց լեզվակռիվը բեմադրված է եղել` շոուի վարկանիշը բարձրացնելու նպատակով: Քանի որ մարդիկ սիրում են սկանդալներ, այդպես շոուն դիտողների թիվը կավելանա: Շատերն ասում են, որ նրանք պարզապես ձևացնում են. Սոնան չէր կարող նման անհարգալից ձևով խոսել Արտո Թունջբոյաջյանի նման մեծ երաժիշտի հետ: Այս մասին գրում է Մամուլ.am-ը:
Տեսանյութը` ստորև.