«Արյունլվա են արել «քաղաքական բլոգեր» Արամ Ավետիսյանին»․ Արեգ Սավգուլյան
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արյունլվա են արել «քաղաքական բլոգեր» Արամ Ավետիսյանին։ Այս երիտասարդը փորձեց յուրովի կրկնել հայտնի ԴՈԳ-ի «դեմարշը» և ամեն անգամ «դարակազմիկ» բացահայտումներ էր անում՝ լի վիրավորանքներով և հայհոյանքներով։
Շատերը նրան անվանում էին «կամիկաձե», մյուսները՝ նրան ընկալում էին որպես թույլերի պաշտպան, որը լեզվի հաղթարշավ էր սկսել Հայաստանի նախկին քաղաքական և ֆինանսական էլիտայի ներկայացուցիչների և նրանց ընտանիքիների անդամների նկատմամբ։
Ես դատապարտում եմ բռնությունը, բայց յուրաքանչյուր սուբյեկտ, ով զբաղվում է հանրային-քաղաքական գործունեությամբ թե՛ բլոգերի, և թե՛ այլ կերպարում, բարոյական իրավունք չունի մտնելու մարդկանց ընտանիք, որը շատ դեպքերում իրականացվում է իշխող վարչախմբի հովանավորությամբ՝ սկսած ֆեյքերի ֆաբրիկաներով, ավարտած տրոյական նժույգներով և ջորիներով։
Հ.Գ. Բնականաբար պարզ է՝ ում են մեղադրելու»