▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշակերտն ու դիմորդը պարտավո՞ր են իմանալ պատմավեպերի աղախինների, շների ու ձիերի անունները

Մերօրյա ցեղասպանություն…ա’յո,հենց ցեղասպանություն:Իսկ ինչպե՞ս կանվանեք այն ամենն,ինչ անում է մեր կառավարությունը մեր երկրի հետ…Բողոքում եք,կռվում ու պահանջում,որ Թուրքիան ճանաչի իր կատարած ցեղասպանությունը,իսկ դուք ի՞նչ եք անում…Սպանում եք մեր միտքը,մեր խոսքն ու հոգին`դարձնելով ռոբոտներ:Մոռանում եք այն դժվարին ժամանակները,երբ միայն մեր լեզուն ու հավատը մեզ օգնեցին հայ մնալ.չէ՞ որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց ոսկեղենիկ այբուբենը,որ հայ ազգը չձուլվի օտարին,չկորցնի իր ազգային հատկանիշները... Իսկ հիմա`21-րդ դարում որոշ մարդիկ սպանում ու խեղաթյուրում են մեր լեզուն…Ա’յո,այն միակ բանը,որ մերն էր,որն իր գեղեցկությամբ մեզ զատում էր այլ ազգերից: Սպանում եք սերը սեփական լեզվի հանդեպ’ սպանելով ապագա սերունդներին:Դուք ցեղասպանություն եք գործում հենց ձեր երկրում,էլ ի՞ նչ եք պահանջում մեր թշնամուց…Մշակութային ցեղասպանություն.այսպես եմ որակավորում ձեր արածը:Սա մի երևույթ է,որը սպանում է միտքը,կամքը ու դատողությունը,սպանում է ոչ թե ֆիզիկապես,այլ`հոգեպես…Ծանոթ երևույթ է չէ՞. Վերցրեք «Հայոց լեզվի և հայ գրականության» շտեմարանները և ինքներդ կտեսնեք այն ապագան,որ մեզ է սպասվում…Փորձեմ պատկերացնել մեր ապագան մի քանի տարի հետո…Վերջ.ահա մեր ապագան,հայ ազգը կվերենա աշխարհի երեսից,քանի որ կձուլվի Եվրոպային:Եվրոպա. չէ՞ որ դուք այդտեղ ենք ձգտում…Ուղղակի հրաշալի է,իսկ ու՞ ր էր այդ ձեր բաղձալի Եվրոպան,երբ մենք մեր գիտելիքներով ու լեզվով հաղթում էինք մեր թշնամիներին…Շարունակե’ք այսպես,ճիշտ ուղի եք բռնել…12 տարի դպրոցում սովորելով հայեց լեզու և հայ գրականություն առարկաները`մենք չենք կարողանում պատասխանել ձեր հանճարեղ շտեմարանների հարցերին:Ի՞ նչն է պատճառը.բոլորս անխելք ե՞ նք ու հիմար:Միգուցե.չէ ո՞ ր ես չգիտեմ թե քանի տողից են կազմված իմ շատ սիրելի բանաստեղծությունները,չգիտեմ թե ովքեր են պատմավեպերի դայակներն ու աղախինները,շներն ու ձիերը,չգիտեմ թե «Արա Գեղեցիկ և Շամիրամ» դիցապատմական ողբերգության մեջ ինչ աստվածներ են հիշատակվում,չգիտեմ նաև թե ինչ ժանրով են ստեղծագործել,քանի բանաստեղծություն են գրել ու որ թվականին են ծնվել ու մահացել մեր`հիսունից ավել գրողները…Այնպես կուզենայի տեսնել,թե ինչպես եք դուք գրում ձեր հարցերի պատասխանները միայն դպրոցի գիտելիքներով,ըստ դասագրքերի ու ընդամենը 3 երեք ժամում…Ապրում ենք ժողովրդավարական երկրում,իսկ ի՞նչու մեր կարծիքները հաշվի չեն առնվում.ճիշտ է,ով ենք մենք`նվաստներս,որ խառնվենք «ձեր» գործին:Եթե ՀՀ դպրոցների մեծ մասը,գրեթե բոլոր 12-րդ դասարանցիները բողոքում են ձեր գործից,էլ ու՞ մ համար եք շարունակում ձեր մեղմ ասած անիմաստ ու աննպատակ «առաքելությունը»…Մեր ծնողները մի կերպ գումար են հայթայթում,որ մենք կրկնուսույցի մոտ պարապենք...ու չընդունվենք…Առանց կրկնուսույցի չես էլ կարող հարցերի տասը տոկոսին պատասխանել… Հինգ շտեմարան…իսկ ի՞ նչու պիտի մենք հինգ շտեմարանով պարապենք միայն մի առարկա,իսկ մյուս առարկաների մասին ի՞ նչ կասեք…Շտեմարանները լույս են տեսել փետրվարին,իսկ մենք պիտի չորս ամսում պատրաստվենք յոթ հազար հարցի…Ո՞ րն է նպատակը…Իսկ եթե շատերը այդքան պարապելուց հետո չընդունվեն ու որոշեն ինքնասպան լինել…Ի՞ նչ եք անելու,ի՞ նչ պատասխան եք տալու մեր ծնողներին… Շարունակե’ք ձեր ազգանվեր գործը`ցեղասպանությունը…Շուտով մենք էլ Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» ստեղծագործության հերոսի նման կմոռանանք մեր լեզուն ու չենք էլ կարողանա հայերեն աղոթել…

Հեղինակ` Թամարա Սարգսյան

Բլոգնյուզ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին