▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասեկոսեներ տրանսֆերային պատուհանից

Ամառային տրանսֆերային պատուհանը խոստանում է թանկարժեք տեղափոխություններ ֆուտբոլային աշխարհում: Ձեզ ենք ներկայացնում ասեկոսեներ, որոնք տարածվել են մամուլում և համացանցում:

Լուի վան Գալը, ով կգլխավորի անգլիական Մանչեսթեր Յունայթեդը, ցանկանում է իր նոր թիմում տեսնել Բավարիայի կիսապաշտպան Թոնի Կրոսին  և Ռոմայի կիսապաշպան Քևին Ստրոտմանին:

Մարսելո Բիելսան համաձայնվել է մարզել  Մարսելի Օլիմպիկի  առաջիկա երկու մրցաշրջանների ընթացքում:

Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում այլևս իր թիմում տեսնել Դեմբա Բային. Վերջինս կարող է վերադառնալ Նյուքասլ:

Չելսիի ղեկավարությունը 20 միլիոն ֆունտ է առաջարկում Էվերտոնի երիտասարդ ֆուտբոլիստ Ջոն Սթոնսի համար: Լոնդոնում հայտնվելու դեպքում ֆուտբոլիստը կստանա շաբաթական 55 հազար ֆունտ ստեռլինգ:

Ռոման Աբրամովիչը չի խնայում իր գումարը: Նա պատրաստ է նաև 25 միլիոն եվրո  վճարել Յուվենթուսի կիսապաշտպան Արթուրո Վիդալի համար:

Սաութհեմպտոնի կիսապաշտպան Ադամ Լալանայի համար պայքարին միացավ նաև Լիվերպուլը: Բրենդան Ռոջերսի թիմում հայտնվելու դեպքում՝ Անգլիայի հավաքականի խաղացողը կստանա շաբաթական 50 հազար ֆունտ:

Ատլետիկո Մադրիդը Դիեգո Կոստային կորցնելու դեպքում ցանկանում է իր թիմում տեսնել Արսենալի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուին:

Այնուամենայնիվ, որքան էլ Անչելոտին հերքում է, շանսերը շատ են, որ նա կգլխավորի Յունայթեդը: Լուի վան Գա՞լ, թե՞ Կառլո Անչելոտի. ահա Յունայթեդի կարևորագույն հարցը:

Թուրքական ֆեներբախչեն լրջորեն հետաքրքրված է Արսենալի պաշտպան Բակարի Սանյայով: Ակումբը պատրաստ է նրան վաճրել շաբաթական 100 հազար ֆունտ:

Արսենալն էլ Յուվենթուսի հետ կպայքարի Բավարիայի խորվաթ հարձակվող  Մարիո Մանջուկիչի համար:

Footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին