▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Արսենյանի որդին անսթափ վիճակում ներխուժել է վերահսկվող փակ տարածք և վրաերթի փորձ կատարել

168.am-ը գրում է. Կայքի տեղեկություններով`երեկ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի շինհրապարակում, որը վերահսկվող փակ  տարածք է։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանը, անսթափ վիճակում անկանոն վարելով ավտոմեքենան՝ ապօրինի կերպով ներխուժել է վերահսկվող տարած, վրաերթի փորձ է  կատարել ընկերության աշխատակիցների նկատմամբ, ապա լքել է տարածքը։

Ընկերության աշխատակիցներն արտակարգ իրավիճակի մասին տեղեկացրել են Ջերմուկ քաղաքի ոստիկանությանը: Մեր տեղեկություններով՝ նախադեպը գնահատվել է  խիստ վտանգավոր, և ընկերության արտասահմանյան ղեկավարությունը պահանջել է մանրամասն պարզաբանում իրավապահ մարմիններից:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին