▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է․ Վլադիմիր Կարապետյանի արձագանքը համացանցում տարածված տեսանյութին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը արձագանքել է համացանցում հայտնված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Փաշինյանի` ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող որդին և դուստրը զբոսնում Երևանում, այն էլ` թիկնազորի ուղեկցությամբ:

«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ»,- գրել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ ոստիկանությունը պատրաստվում է խուզարկել իր մեքենան, քանի որ ինքը նկարահանել է, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղջիկը՝ Մարիամ Փաշինյանը, թիկնազորի ուղեկցությամբ զբոսնում կառավարական առանձնատների մոտակայքում։

«Հրազդան հյուրանոցի մոտից դուրս էի գալիս՝ դեպի տուն ուղեւորվելու, երբ ականատես եղա շատ հետաքրքիր տեսարանի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը դուստրը ընկերոջ կամ բանակային եղբոր հետ թիկնազորով քայլում, ես առանց վարանելու իմ տեսախցիկով նկարահանել եմ այդ ողջ պրոցեսը: Հասա տուն, աներոջս զանգահարած է լինում ոստիկանության ԳԱԻ-ի պետի տեղակալը, ես զանգահարում եմ նրան, ի դեպ շատ դիլետանտ սպա, եւ ես հենց հիմա հայտարարում եմ, որ ՀՀ ոստիկանությունում սկսած ոստիկանապետից մնացած բոլորը անթասիբ ու անպատիվ սպաներ են, բացառությամբ շարքային եւ միջին օղակի անձնակազմի, որովհետեւ միայն անթասիբ սպան կարող է այդ պատճառով գալ իմ մեքենան խուզարկելու կամ զննելու: Ինձ համար ոստիկանությունը այս պահից սկսած Նիկոլ Փաշինյանի ոտի տակի շորն է»,- ասել էր նա՝ հայտարարելով, որ հրաժարվելու է ոստիկաններին թույլ տալ իր մեքենայում զննություն կատարել։

Ավելի ուշ նա գրառում էր արել՝ հրապարակելով այդ տեսագրությունը․

«Խնդրեմ սա էլ այն տեսանյութը, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա:

Իրականում Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին զորամասում լինելու փոխարեն եղել է թիկնազորի հետ զբոսնելիս և ես` ի դժբախտություն Նիկոլի հայտնվել եմ ճիշտ պահին ճիշտ տեղում ու դրա համար էլ ոստիկանները սենց ստորացան:Ու Նիկոլն էլ իրավունք ունի նախկին նախագահների որդիների ծառայել-չծառայելուց խոսա էլի. այ էս ա քաքիստոկրատիան ու օխլոկրատիան: Իշխանափոխությունից հետո դեռ կպարզենք Աշոտ Փաշինյանը քանի օր ա անցկացրել զորամասում»,- գրել էր նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին