▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Փաշինյանն ու Գայանե Մարտիրոսյանը դատարանում են

Դիտեք նաև՝

 

Թարմացված․ «Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգանքով ասել եմ՝ էսքան ժամանակ չի եղել իրավիճակ, որ ինչ-որ մեկն իմ հետ ուզենա հանդիպի ու չհանդիպի: Վերցրեք իմ համարը, զանգեք ինձ, եթե կարիք ունեք հանդիպելու, կհանդիպենք, ինչ վերաբերում է էս պահին, ես էս պահին չեմ ուզում Ձեզ հետ գալ «Եռաբլուր»՝ առաջին հերթին էն պատճառով, որ Դուք առանց իմ կամքը հարցնելու, ասում եք՝ գնում ենք այստեղ»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ հավելելով, որ զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանն իրեն սկզբում ասել է՝ «նստեք մեքենան՝ զրուցելու»:

Թարմացված․ Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առեւանգումը մեքենան նստելուն չէր վերաբերում։ Առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ծնողներից ով փորձել է կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա ես չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետեւ դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք՝ գնում ենք այնտեղ»,- ասաց նա։

Աշոտ Փաշինյանի խոսքով՝ բոլոր նմանատիպ դեպքերը պետք է օրենքին համապատասխան մեկնաբանություն ստանան։ Իր խնդիրն է եղել դատաիրավական համակարգին դիմելը, մնացածը իրավապահների գործն է։

«Ես չեմ որոշողը՝ ով դատապարտվի, ով՝ ոչ։ Պարզ է չէ՞, թե իմ ցուցմունքի որ մասն է համարվում առեւանգում, որ հատվածը՝ ոչ։ Իմ ցուցմունքում պարզ նշված է, որ մասն է խնդրահարույց, որ մասը՝ ոչ, գործընթացն էլ հրապարակային է, կարող եք կարծիք կազմել»,- նշեց նա։

Աշոտ Փաշինյանի հերքեց ծնողների այն հայտարարարությունները, որ ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արարքների համար՝ նշելով, որ նրանք թուրք են․ «Բացարձակ սուտ է, նման բան չի եղել եւ չի էլ կարող լինել»։

 

Թարմացված․ Դատական նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Առաջին ատյանի դատարանում մեկնարկել է զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի գործով դատական նիստը: «Հուսանք, որ գոնե դատավոր Մ. Շահվերդյանը կլինի արդարամիտ և կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը»,- ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով: Պաշտպանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել էր, որ այն պաշտպանության կողմին չի բավարարում:

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին