▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյան, ամոթ. նախարարը «գողեգող» փախե՞լ է

«Դեմ եմ» թիմի անդամները և  կրթության ու գիտության ոլորտի  մասնագետները  Կառավարական 3-րդ շենքի մոտ շարունակվում էին սպասել, որ  ՀՀ ԿԳ նախարար Սրմեն Աշոտյանը իջնի: Անգամ դասադուլի կոչեր հնչեցին:

«Պարոն Աշոտյան, քանի որ ձեր շփումը մեզ հետ սահմանափակվում է միայն ֆեյսբուքյան պատերից այն կողմ, ուզում եմ մեջբերել Ձեր իսկ գրառումներից մեկը: Դուք նշել էիք, որ բոլորը ջերմություն էին ճառագում՝ Ձեր վերընտրվելու առթիվ:  Տեսնում եք՝ որքան ճառագող ուսուցիչներ կան այստեղ: Իջեք՝  ճառագենք, գնանք: Մենք Ձեզ նման պարապ-սարապ չենք: Իջեք՝ մեր երջանկությունն արտահայտենք »:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝  Արմեն Աշոտյանը շենքից հեռացել է:

«Ցավալի է, որ մեզ թողնելով այստեղ՝ գողեգող փախել է»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին